«Իմ քայլը» հիմնադրամը շարունակում է փաթեթներ տրամադրել ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած մայրերին և հղիներին


«Իմ քայլը» հիմնադրամը շարունակում է փաթեթներ տրամադրել ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած մայրերին և հղիներին

  • 25-12-2020 12:55:04   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հերթական կանգառը Արագածոտնի ու Շիրակի մարզեր: Շարունակվում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած մայրերի ու իրենց նորածին բալիկների համար անհրաժեշտ նվեր-փաթեթների՝ մանկասայլակ, համապատասխան հագուստ, հիգիենայի ու խնամքի պարագաներ, անկողնային ամբողջական հավաքածու, ծածկոց, լոգանքի տաշտակներ, տրամադրումը:
 
Հիշեցնենք, որ փաթեթները նախատեսված են նորածին բալիկների ու հղի կանանց (ծննդաբերության պատրաստվող) համար:
 
Հղիների ու նորածինների մասին տվյալները Հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Փաթեթների բաշխումն արվում է հասցեական՝ «Իմ քայլը» հիմնադրամի, գործընկերների ու մարզպետարանների աշխատակիցների կողմից:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play