Հունվարի 5-ին հանրապետությունում հայտնաբերվել է ոչ սթափ 34 վարորդ


Հունվարի 5-ին հանրապետությունում հայտնաբերվել է ոչ սթափ 34 վարորդ

  • 06-01-2021 11:41:15   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:
 
Մասնավորապես, հունվարի 5-ին հանրապետությունում հայտնաբերվել է 34 ոչ սթափ վարորդ:
 
Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:
 
«Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- հայտնում են ոստիկանությունից։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play