Աշխատանքներ են տարվում Արմավիրի մարզում Սվերդլովսկի<br /> տրակտորի գործարանի մասնաճյուղ կառուցելու ուղղությամբ <br />


Աշխատանքներ են տարվում Արմավիրի մարզում Սվերդլովսկի
տրակտորի գործարանի մասնաճյուղ կառուցելու ուղղությամբ

  • 09-02-2009 17:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 9-ի աշխատանքային հանդիպման ժամանակ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2008թ.-ի ընթացքում մարզում կատարված եւ այս տարվա կտրվածքով ծրագրավորված, ինչպես նաեւ նախագահի նախընտրական ծրագրով ենթադրվող եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարզի բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին: Ս.Սարգսյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել եւ համապարփակ քայլեր ձեռնարկել ինչպես ոռոգման ջրի ապահովման, այնպես էլ արտադրված գյուղմթերքների իրացման ուղղությամբ: Ա.Ղահրամանյանը հայտնել է, որ շուտով կմեկնի Սվերդլովսկի մարզ` գյուղմթերքների իրացման հետ կապված համապատասխան պայմանագրեր ստորագրելու նպատակով: Մարզպետը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության այդ մարզի պատվիրակությունն իր հերթին պատրաստվում է ժամանել Հայաստան եւ համապատասխան պայմանագրեր ստորագրել հեղի արտադրողների հետ: Ըստ մարզպետի, աշխատանքներ են տարվում Արմավիրի մարզում Սվերդլովսկի տրակտորի գործարանի մասնաճյուղ կառուցելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական