Թոխմախի ավտոկայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքով 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ


Թոխմախի ավտոկայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքով 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

  • 19-02-2021 19:08:53   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021 թ. հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
 
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել հինգ անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
 
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ չորսի նկատմամբ՝ կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play