Հաստատվել է 2008-2009 ուստարվա դպրոցականների առարկայական<br /> օլիմպիադայի ժամանակացույցը<br />


Հաստատվել է 2008-2009 ուստարվա դպրոցականների առարկայական
օլիմպիադայի ժամանակացույցը

  • 21-01-2009 18:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հունվարի 21-ի հրամանով հաստատվել է 2008-2009 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի եւ առարկայական հանձնաժողովների նախագահների կազմը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցը եւ հանրապետական փուլի մասնակիցների թիվը: Դպրոցականների առարկայական օլիմպիադաները կազմակերպվում են 14 առարկայից` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, հայոց լեզու, պատմություն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու, աշխարհագրություն, աստղագիտություն, հայ գրականություն: Ըստ նախարարության լրատվական ծառայության, օլիմպիադան կազմակերպվում է 4 փուլով` դպրոցական, տարածքային, մարզային եւ հանրապետական: Մարզային փուլը կանցկացվի մարտի 1-ից մարտի 10-ը, իսկ հանրապետականը` մարտի 20-ից ապրիլի 25-ը:
Նոյյան տապան  -   Հասարակություն