Երևանում մեծ ծավալներով մեկնարկել են գարնանային էտի աշխատանքները


Երևանում մեծ ծավալներով մեկնարկել են գարնանային էտի աշխատանքները

  • 23-03-2021 13:24:12   | Հայաստան  |  Հասարակություն

 
 «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացնում են, որ Երևանում մեծ ծավալներով սկսվել են գարնանային էտի աշխատանքները
 
Նախատեսվում է էտել 8000-10000 ծառ։ 400-500 անկենսունակ ծառերի հատումները կսկսվեն ապրիլ ամսվա երկրորդ կեսից՝ 2 ամսվա ընթացքում, նախապես ծառերի վրա իրազեկման ցուցանակներ փակցնելուց հետո, ինչպես արվեց աշնանը։
 
Էտման աշխատանքներին զուգահեռ մեկնարկել է նաև ծառատունկը։ Կտնկվեն մինչև 4000 ծառ, 70000 թուփ, այս տարի պլանավորվում է վերականգնել 76000 քմ սիզամարգ, հիմնել 2700 քմ նորը, աշխատանքների զգալի մասը կիրականացվի գարնանը։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play