Հայաստանում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, առնվազն 20,000 նոր մասնագետի կարիք կլինի. Հակոբ Արշակյան


Հայաստանում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, առնվազն 20,000 նոր մասնագետի կարիք կլինի. Հակոբ Արշակյան

  • 25-03-2021 09:50:27   | Հայաստան  |  Հասարակություն

 
 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի։
 
Ինչպես գիտեք 2018 և 2019 թ. ոլորտի աճը կազմել է ավելի քան 30%, իսկ 2020 թ., ճգնաժամի պայմաններում՝ ավելի քան 20%։
 
Կանխատեսման հիմքում դրված է այն ենթադրությունը, որ ոլորտի աճն առաջիկա տարիներին կկազմի առնվազն 20%, իսկ աշխատատեղերի աճը՝ 15% (հաշվի է առնվել աշխատավարձերի հնարավոր աճը):
 
Այս թվերին նայելով ևս մեկ անգամ ցանկանում եմ ոգևորել և կոչ անել մեր քաղաքացիներին ընտրել կրթության հատկապես բնագիտական ուղղությունները, իսկ մասնագետներին՝ ստանալ հավելյալ գիտելիքներ տեխնոլոգիական ոլորտում՝ մասնակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ծրագրերին և այլ կրթական/վերապատրաստման նախագծերին https://edu.hti.am/»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play