Հայկական ընկերություններն Իրաքի պաշտպանության նախարարին են ներկայացրել իրենց արտադրանքը. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել


 

Հայկական ընկերություններն Իրաքի պաշտպանության նախարարին են ներկայացրել իրենց արտադրանքը. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել

  • 26-03-2021 11:40:41   | Հայաստան  |  Հասարակություն

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։
 
Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ քննարկել է Իրաքի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
 
«Հայկական ընկերությունները նախարարության հատուկ ցուցասրահում հնարավորություն ունեցան Իրաքի պաշտպանության նախարարին և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն