ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական


ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական

  • 26-03-2021 18:37:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



panorama.am Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց սահմանդրությանը հակասող։
 
«Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել Սահմանդրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»,- ՍԴ որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Ա. Դիլանյանը՝ ավելացնելով, որ սույն որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
 
ՍԴ նախագահն ասաց, որ սույն գործով դատավոր Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։
 
Նշենք, որ Սահմանադրության 78 -րդհոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը որոշակիության սկզբունքը:
 
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ու ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ու առաջաին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն էր դիմել ՍԴ՝ նշված հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար:
 
 
Տեսանյութը՝ Yerevan Today-ի
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play