«Ucom»-ը ներկայանում է www.ucom.am պաշտոնական կայքի նորացված տարբերակով


«Ucom»-ը ներկայանում է www.ucom.am պաշտոնական կայքի նորացված տարբերակով

  • 18-04-2011 17:13:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ապրիլի 15-ից «Ucom» ընկերությունը ինտերնետային տարածությունում ներկայանում է www.ucom.am պաշտոնական կայքի նորացված տարբերակով: Կայքում տեղադրված տեղեկատվությունը եւ հարմարավետ կառուցվածքը նոր ինտերնետային պորտալը դարձնում են բաժանորդների եւ գործընկերների համար համագործակցության օգտակար գործիք: Կայքի այցելուները կստանան տեղեկատվություն ընկերության առաքելության եւ մատուցվող ծառայությունների մասին, կծանոթանան ընկերության կողմից տրամադրվող հատուկ առաջարկներին եւ շատ ավելին: Կայքը հագեցված է ֆոտո եւ վիդեոշարքերով, ինչը հնարավորություն է տալիս այցելուներին առավել մատչելիեւ պատկերավոր տեղեկատվություն ստանալ ծառայությունների ակտիվացման եւ տեղադրվող սարքավորումների ճիշտ օգտագործման մասին : Կայքի նորությունների բաժնում տեղադրված են կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումների եւ իրադարձությունների մասին տեղեկատվություն , մամլո հաղորդագրություններ եւ պաշտոնական հայտարարություններ : Շուտով կայքը կհամալրվի նոր բաժիններով ու հնարավորություններով եւ առավել հարմար կլինի կայքը այցելողների համար: Ucom ընկերության մասին: Ucom ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին եւ իրենից ներկայացնում է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպություն: Համագործակցելով շվեդական «Ericsson» ընկերության հետ, «Ucom» ՍՊԸ-ն կառուցել է հեղափոխական ցանց ` հիմնված FTTH (fiber to the home- օպտիկական մալուխ մինչեւ բնակարան) տեխնոլագիայի վրա: : Այն տրամադրում է օպտիկական մեկ մալուխով միանգամից 3 ծառայություն` գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն եւ քաղաքային ֆիքսված հեռախոսակապ: Այսօր “Ucom” ՍՊԸ-ն, իր կողմից առաջարկվող ծառայությունների որակով եւ գնով, բազմաֆունկցիոնալությամբ եւ տեխնիկական սարքավորումներով, հանդիսանում է առաջատարը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում: «Ucom» ընկերության մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play