«Ձեր էդ միլիոններով ինչքան գործ կարելի էր անել հանուն երկրի բարօրության»․Թամարա Խոյեցյան


«Ձեր էդ միլիոններով ինչքան գործ կարելի էր անել հանուն երկրի բարօրության»․Թամարա Խոյեցյան

  • 12-04-2021 15:57:29   | Հայաստան  |  Հասարակություն

Ողջ համացանցը լցված է Ծառուկյանի որդու հարսանիքի տեսագրությամբ․․․
 
Դարի հարսանի՜ք․․․շատերն այդպես են անվանում։
Ասեմ, որ սրտանց երիտասարդներին երջանկություն եմ մաղթում , բայց և խոսքս ուղղում եմ հենց նրանց՝ որքանո՞վ  եք դուք ձեզ երջանիկ  համարում այս  համատարած վշտի և դժբախտության ֆոնի վրա։  Ի սերն Աստծո, չմտածեք, որ ես դեմ եմ ձեր միությանը, կամ ընդհանրապես հարսանիքներին․․․  Ո՜չ, բազմիցս ոչ․․․թող բոլոր երիտասարդներն ամուսնանան, երջանկանան, երեխաներ ունենան։  Բայց  որքանո՞վ   է բարոյական, այսօր այդպիսի  անհավանական շքեղություն, զվարճանք ցուցադրել   ի  լուր աշխարհի,  երբ հազարավոր հայ  ընտանիքներ  սգում են իրենց զավակների մահը,  երբ հարյուրավոր տղաներ  կեղեքվում են  ոչ-բարով հարևան երկրի բանտերում,  երբ  դեռ բերվում ու  բերվում  են խեղանդամ  եղած, հոշոտված դիեր։ Ի՞նչ խղճով եք դուք  ապրելու,  չէ՞ որ այդ զինվորները զոհվեցին, խեղանդամ դարձան, հոշոտվեցին , որ դուք այսօր  համարձակ ձեր տաշի տուշին անեք։  Բարոյականությունը պահանջում էր, որ հիշեիք ու հարգեիք նրանց հիշատակն ու նրանց ծնողների անամոք վիշտը։  Հարսանիքն անեիք, բայց զուսպ և չափավոր, այլ ոչ թե   ընդգծված ցուցամոլությամբ;  
Ու՞մ եք զարմացնում, վշտից կռացած այդ մարդկա՞նց ․․․
Շուտով կսկսվեն ընտրությունները և Ծառուկյանը բարի քեռու ժպիտով  հեռուստաէկրանից կհայտարարի, որ  ՛՛ժողովուրդ, ես ձեր հետ եմ՛՛, իսկ հետո կսկսվի  ընտրակաշառքի բաժանումը և մեր անինքնասերների մի բազմություն, ում  համար նույնպես չկա բարոյական նորմ, կվերցնեն ու իրենցից գոհ կընտրեն  <մեծ բարերարին>։  Կրկնում եմ,  ես ոչ հարուստներին եմ դեմ, ոչ էլ հարսանիքներին, եթե միայն այդ ամենը պատշաճության, բարոյականության  սահմաններում է։  
Վատ չէր լինի,  մի քիչ զուսպ  լինեիք ․․․ անտառներում, ծերպերում  և  քարքարուտներում դեռ անթաղ երեխաներ կան․․․
Իսկ ձեր էդ քամուն տված  միլիոններով ինչքան գործ կարելի էր անել հանուն երկրի բարօրության։
 
գրող
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play