Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ նոր հենակետեր է սարքում, հայկական գյուղերը դատարկվելու մեծ վտանգ կա. գնդապետ


Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ նոր հենակետեր է սարքում, հայկական գյուղերը դատարկվելու մեծ վտանգ կա. գնդապետ

  • 12-05-2021 20:20:11   | Հայաստան  |  Քաղաքական



Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանն արդեն մոտեցրել են իր դիտակետերտը մեզ, դա փաստ է, հատվածներ կան, որտեղ գյուղացին դիտակետից ընդամենը երևի մի 50-100 մետր հեռավորության վրա է: Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում հաղորդաշարի ժամանակ նշեց «Մոնթե  Մելքոնյան» ռազմական վարժարանի հիմադիր, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, գնդապետ, «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյանը:
 
«Պատկերացրեք, մարդն արածեցնում է իր կովերին, և գիտի, որ հանգիստ կարող են իրեն ոչնչացնել: Կան գյուղեր, որոնք անմիջական վտանգի տակ են: Գյուղերում դեռ ծերունիներ կային, որ ասում էին, այստեղից չենք գնալու, բայց երիտասարդը մնալո՞ւ է այդտեղ: Գյուղերը դատարկվելու մեծ վտանգ կա: Սյունիքը կարող  է դատարվել: Կարծում եմ, որ մեր 923 գյուղերից, մոտ 20-ը մենք կհանձնենք, այսինքն ոչ թե անմիջական իրենց վերահսկողության ներքո կլինի, այլ կդատարկվեն այդ գյուղերը, իսկ որ դատարկվեց, էլ գյուղ չես կարող համարել»,- ասաց գնդապետը:
 
Նա նշեց, որ ադրբեջանական կողմը, միայն իր տեսածով, արդեն 7 հենակետ էր սարքել, և սարքել էին շատ բարվոք, իսկ մեզ մոտ դեռ դա էլ չի կատարվում: «Մենք պետք է լուրջ վերաբերվենք այս խնդրին: Սյունիքը մեր դարպասն է, ոչ միայն Հայաստանի դարպասն է, այլ համաշխարհային նշանակություն ունի, որովհետև հիշենք, որ պանթուրքիզմի ծրագիր գոյություն ունի»,- նկատեց զրուցակիցը:
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play