Երեխաների ստեղծագործությունների միջազգային ցուցահանդեսում<br /> ներկայացված են նաեւ Երեւանի մանկական գեղագիտական ազգային<br /> կենտրոնի սաների աշխատանքները<br />


Երեխաների ստեղծագործությունների միջազգային ցուցահանդեսում
ներկայացված են նաեւ Երեւանի մանկական գեղագիտական ազգային
կենտրոնի սաների աշխատանքները

  • 03-06-2010 18:54:00   | Գերմանիա  |  Մշակույթ
ԲԵՌԼԻՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Բեռլինի «Սոլիտեր» պատկերասրահում տեղի է ունեցել «Մանկական երազներ» խորագրով երեխաների ստեղծագործությունների միջազգային ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսը կազմակերպել է Բեռլինի «Ալբատրոս» հասարակական կազմակերպության աշխատակից Մարգարիտա Թադեւոսյանը` գերմանական «Ալբատրոս», «XXI-րդ հազարամյակն առանց պատերազմի», «Գեղեցիկ արվեստներին օժանդակող ընկերություն» հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Գերմանիայում Հայաստանի դեսպանության առաջարկով Երեւանի մանկական գեղագիտական ազգային կենտրոնը ցուցահանդեսին տրամադրել է իր սաների 15 աշխատանքներ, որոնք արժանացել են բարձր գնահատանքին: Ի նշան երեխաների հետ համերաշխության, ցուցահանդեսին իրենց մի քանի աշխատանքներով մասնակցում են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասը, հայտնի նկարիչներ Նորբերտ Բիսկին եւ Էլվիրա Բախը: Ցուցահանդեսը, որի նպատակն է ընդարձակել արվեստի դերը որպես երկխոսության միջոց տարբեր ազգությունների, հավատների եւ սոցիալական ծագում ունեցող աճող սերնդի միջեւ, կշարունակվի մգործի հուլիսի վերջ` հյուրընկալվելով Գերմանիայի տարբեր քաղաքներում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play