Լուծարվու՞մ է ՀՀՌ եզդիների համար տրվող միակ ռադիոհաղորդումը
15-09-2021 11:46:16 | | Հասարակություն
Հարգելի հայրենակիցներ.
ՀՀ Իշխանության մաս կազմող որոշ շրջանակների կողմից , որոնց ըստ ինձ հասած հավաստի լուրերի աջակցում են որոշ <<քրդամետ եզդիներ>> ոչ մի ջանք , հնարավորություն, հնարամտություն` նույնիսկ օրենքի խախտման միջոցով (ունենք վարույթ ընդունված հայցադիմում, պատասխանող ՀՀՌ գործադիր տնօրեն Գ. Խումարյան) չի խնայվում Եզդի ազգի հանդեպ ոչ ճիշտ վերաբերմունք և պահվածք դրսևորելու գործում։
Քուք դիտավորյալ, կանխամտածված, նախորոք ծրագրավորած, գուցեև եզդիների լավը չկամեցող, ՀԱՅ-ԵԶԴԻԱԿԱՆ եղբայրությանը նախանձող, չկամների ձեռքին որպես գործիք ծառայողներդ լուծարման եք տանում աշխարհի միակ` ՀՀՌ Եզդիների համար տրվող ռադիոհաղորդումը։
Աշխատանքից ազատելով ՀՀ վաստակավոր լրագրող Հասան Թամոյանին դուք շատ լավ գիտակցում եք, որ հաղորդումը գնալու է լուծարման և գլխատման։
Դա է ձեր նողկալի ցանկությունը։
Կմարսեք, կուրախանաք։
Ինչպես իմ սիրելի Եզդի ազգն է ասում hЕДИ БАЖОН.
ՀԳ. Բոլոր այն <<եզդիները>>, ովքեր մասնակցություն ունեն այս հակաեզդիական և հակահայկական դավադրությանը կհամարվեն ՀԱՅ-ԵԴԴԻԱԿԱՆ դարավոր բարեկամության թշնամիներ։
ՀՀԳ. այս դավադրության դեմ պայքարի հզոր և նվիրական գործում կողքիս է ողջ ԵԶԴԻԱՍԵՐ-ԵՂԲԱՅՐԱՍԵՐ ՀԱՅ ԱԶԳԸ։