Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կհանդիպեն մարտի 10-ին Թուրքիայում


Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կհանդիպեն մարտի 10-ին Թուրքիայում

  • 07-03-2022 17:39:42   | Ուկրաինա  |  Միջազգային

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կհանդիպեն մարտի 10-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը
 
Նշենք, որ մարտի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առաջարկել էր երկու երկրների արտգործնախարարների հանդիպում անցկացնել Անթալիայում, իսկ մարտի 5-ին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է. «Եթե ես տեսնեմ, որ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները կարող են իմաստալից լինել, և որ դա տեղավորվի բանակցային գործընթացի ընդհանուր շրջանակում, ապա, իհարկե, չեմ հրաժարվի»։
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play