Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կհանդիպեն մարտի 10-ին Թուրքիայում
07-03-2022 17:39:42 | Ուկրաինա | Միջազգային
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները կհանդիպեն մարտի 10-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Նշենք, որ մարտի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առաջարկել էր երկու երկրների արտգործնախարարների հանդիպում անցկացնել Անթալիայում, իսկ մարտի 5-ին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է. «Եթե ես տեսնեմ, որ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները կարող են իմաստալից լինել, և որ դա տեղավորվի բանակցային գործընթացի ընդհանուր շրջանակում, ապա, իհարկե, չեմ հրաժարվի»։