Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է պատին․ ՀՀ ԱԻՆ


Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է պատին․ ՀՀ ԱԻՆ

  • 04-06-2022 12:20:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 4-ին, ժամը 08:43-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ 
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։
 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ք. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ք․ Գ․-ն (ծնված 1988 թ․), Ի․ Օ․-ն (ծնված 1973 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play