Շորժա գյուղից 2 կմ արևելք 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ուենցել (թարմացված)


Շորժա գյուղից 2 կմ արևելք 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ուենցել (թարմացված)

  • 06-06-2022 10:23:02   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․6 մագնիտուդով երկրաշարժ:
 
ԱԻՆ-ից  տեղեկացնում են, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 2-3 բալ և Շորժա, Ջիլ, Արտանիշ, Վահան, Աղբերք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play