«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է՝ սոցիալական ցանցերում տարածվող տեսահոլավակները Ընկերության հետ որևէ առնչություն չունեն


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է՝ սոցիալական ցանցերում տարածվող տեսահոլավակները Ընկերության հետ որևէ առնչություն չունեն

  • 08-06-2022 10:22:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերի միջոցով տարածվող՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու միջոցով շահույթ ստանալու» մասին տեսահոլովակները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։ Ընդ որում՝ նման կեղծ տեսահոլովակների հեղինակները ապօրինաբար օգտագործում են Ընկերության պաշտոնական ապրանքանիշը՝  թյուրիմացության մեջ գցելով սոցիալական ցանցերի օգտատերերին։ 
 
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես ընդգծում է, որ նմանատիպ տեսահոլովակները խարդախության դրսևորում է։ 
Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղակատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական կայքում և Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play