Փառուխի արծարծումը հուշում է բանակցային նոր առաջնայնության մասին


Փառուխի արծարծումը հուշում է բանակցային նոր առաջնայնության մասին

  • 13-06-2022 19:32:44   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Ռուսասատանի Դաշնության արտգործնախարարը Երեւանում  համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Փառուխի շուրջ ստեղծված կացությունը առաջնահերթություն  է ռուս զինվորականների համար: Լավրովի համաձայն, այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ` կացության լարվածության մեղմացման տեսանկյունից՝ ակնարկելով սահմանազատման գործընթացը։ Լավրովի հայտարարությունը մեկնաբանելու համար Նոյյան Տապան-ը դիմել է «Ազդակ»ի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանին։ 
 
Ըստ Շ․Գանտահարյանի, Լավրովի ասածի մեջ կան ուշագրավ կետեր․ Սահմանազատումը այս դեպքում ընկալվում է որպես Արցախ-Արդբաջան սահմանագոտում կամ շփման այսօրվա գծում, երբ ասվում է, որ այդ առիթով պիտի կարգավորվեն նման հարցերը։ Այսինքն, ըստ Շ․Գանտահարյանի, խոսքը գնում է արցախապատկան այլ տարածքների մասին եւս, որոնք այսօր վերահսկվում են ադրբեջանական ուժերի կողմից։ Լավրովն ասում է, որ Փառուխի նման այլ տարածքներ եւս կան, որոնք նույն կարգավիճակում են։ 
Շ․Գանտահարյանը հիշեցրեց, որ Բաքուն անհանգստացել էր Լավրովի հայտարարությունից, դրա համար էլ հակազդեցությունը չուշացավ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն հրապարակեց, որում ասվում էր, որ սահմանազատման միացյալ հանձնաժողովը բացառապես աշխատելու է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանագոտին նկատի ունենալով։ Պաշտոնական Բաքուն, ըստ Շ․Գանտահարյանի, փորձում էր հստակեցում մտցնել սահմանազատման գոտու աշխարհագրությունը ճշտելով եւ Մոսկվային ուղերձ հղել, ասելով, որ ռուսական խաղաղապահությունը ժամանակավոր բնույթ է կրում։ 
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքի հրապարակած սղագրությունը Լավրովի բերանացի հայտարարությունից տարբեր է։ Սահմանազատման գոտին այնտեղ նշված է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի բնութագրումով։ Ասվածը վերաշարադրվել էր։ 
 
«Կարծում եմ, - նշել է Շ․Գանտահարյանը, - կարեվոր հուշում է սա, թեկուզ վերաշարադրանքով, սահմանազատման գործընթացի փուլայնությունը առաջադրելու առումով։ Խաղաղության եւ ընդհանուր սահմանազատման գործընթացի մեկնարկը պայմանավորվում է հակամարտության լուծմամբ, այսինքն, Արցախ-Ադրբեջան սահմանազատումով․ մեր ընկալմամբ՝ Արցախի Հանրապետության տարածքային վերականգնումը առաջնորդող բանակցային առաջնայնությամբ։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play