Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

  • 04-07-2022 13:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
 
«Մեծարգո Նախագահ,
 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ: 
 
Ամեն տարի հուլիսի 4-ին միլիոնավոր ամերիկացիներ, այդ թվում՝ ամերիկահայ մեր հայրենակիցները, տոնում են Միացյալ Նահանգների ամենակարևոր օրը` Անկախության օրը: Անկախության հռչակումից հետո ԱՄՆ-ի ժողովուրդը և բոլոր կառավարությունները հետևողականորեն գնացել են ազատության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման ճանապարհով: Միացյալ Նահանգների դերակատարությունն ու առաջնորդությունը ժողովրդավարության հարցում էական դեր է խաղում ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատման, այլև տարածաշրջանների ժողովուրդների համար կանխատեսելի ու խաղաղ  զարգացման միջավայր ձևավորելու տեսանկյունից: 
 
Մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունն ու գործընկերությունը խարսխված են ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա: Ուրախ եմ արձանագրել, որ ժողովրդավարության ամրապնդման հարցում մեր կառավարությունների միջև համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ: 
 
Կրկին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների ժողովրդին բարօրություն և խաղաղություն: 
 
Ընդունեք խնդրեմ, մեծարգո Նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play