ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ռուսաստանում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարի հետ


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ռուսաստանում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարի հետ

  • 11-07-2022 15:58:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 11-ին Կրասնոյարսկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսի հետ:
 
Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության խթանմանն առնչվող հարցեր:  Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի տարբեր համայնքների ու մարզերի միջեւ գործուն կապերը: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ երկկողմ կապերի զարգացմանը նպաստող այս ներուժը պետք է լիարժեք եւ արդյունավետ օգտագործել:
 
Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ հայ-ռուսական դինամիկ երկխոսությունն այսուհետ եւս կզարգանա՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարօրության եւ բարգավաճման:
 
Կողմերը քննարկել են Կրասնոյարսկի երկրամասի եւ Հայաստանի մարզերի միջեւ զարգացման հեռանկարները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play