Վարդավառի տոնին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար


Վարդավառի տոնին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար

  • 21-07-2022 21:00:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Հաշվի առնելով Հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 24-ին՝ Վարդավառի տոնին, փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
 
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար նախարարությունը հորդորում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը, ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
 
«Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար»,-ասված է հաղորդագրությունում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play