Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով


Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

  • 23-07-2022 18:54:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
 
 
Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 23-28-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
 
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-24-ը կնվազի 3-5 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում՝
 
Հուլիսի 23-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
 
 

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play