Չեխիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը<br />


Չեխիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը

  • 25-03-2009 17:26:00   | Չեխիա  |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայի խորհրդարանի պատգամավորները անվստահություն են հայտնել Միրեկ Տոպոլանեկի կառավարությանը: Պաշտոնական տվյալների համաձայն, կառավարությանը անվստահության կողմ են քվեարկել 101 պատգամավորներ անհրաժեշտ 101 ձայնի դեպքում, դեմ` 96: Ընդամենը ստորին պալատում 200 պատգամավորներ են: Կառավարությանը վստահություն հայտնելու հարցը օրակարգ էր մտցրել ընդդիմությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային