ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները փոխանցել Ուկրաինային. Bloomberg


ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները փոխանցել Ուկրաինային. Bloomberg

  • 04-11-2022 14:15:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրամիությունը ցանկանում է քննարկել Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներն Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
 
Հոդվածում նշվում է, որ այս հարցի քննարկումն այժմ վաղ փուլում է։ Իրավաբան փորձագետներին հանձնարարվել է ուսումնասիրել այս գաղափարի իրականացման հնարավոր ուղիները, արդյոք իրավաբանորեն թույլատրելի՞ է օգտագործել Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվների մի մասն Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար, հայտնում է Bloomberg-ը:
 
Գործակալության զրուցակիցներից մեկը պարզաբանել է, որ դիտարկվում են միայն Եվրոպայում սառեցված ակտիվների օգտագործման տարբերակները:
 
«ԿԲ-ի ակտիվների բռնագանձումը կարող է իրավաբանական ականապատ դաշտ դառնալ, իսկ տարբերակների դիտարկումից մինչև իրագործման ճանապարհը շատ երկար է»,- ընդգծում է գործակալությունը և հավելում, որ «ԵՄ-ն այս թեման բարձրացրել է ԱՄՆ-ի հետ շփումների ժամանակ: Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյոք Բայդենի վարչակազմը պատրա՞ստ է ռուսական դոլարային ակտիվների հետ կապված նման քայլերին: Մայիսին ԱՄՆ գանձապետարանը մտավախություն հայտնեց, թե նման նախադեպը կհանգեցնի նրան, որ այլ երկրների կենտրոնական բանկերը չեն ցանկանա իրենց ակտիվները պահել ԱՄՆ-ում»:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play