Մակրոնը Twitter-ում թուրքերեն գրառում է արել Էրդողանի հետ հանդիպման մասին


Մակրոնը Twitter-ում թուրքերեն գրառում է արել Էրդողանի հետ հանդիպման մասին

  • 17-11-2022 14:52:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում ֆրանսերեն և թուրքերեն գրառում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին, փոխանցում է Ermenihaber-ը։
 
Տեղադրելով հանդիպման լուսանկարը՝ Մակրոնը դրան կցել է հետևյալ գրառումը. «Ուկրաինայի պատերազմը մեծացնում է սովի ռիսկն աշխարհում: Թուրքիան ու Ֆրանսիան շարունակելու են աշխատել արտահանումների անխոչընդոտ շարունակման համար»:
 
Հիշեցնենք, որ Մակրոնն ու Էրդողանը հանդիպել են Ինդոնեզիայի Բալի կզղում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» (G20)  երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Ըստ ավելի վաղ թուրքական կողմի տարածված հաղորդագրության՝ կողմերը քննարկել մի շարք հարցեր, այդ թվում հացահատիկային միջանցքի և թուրք-հունական հարաբերությունների վերաբերյալ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play