Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի


Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի

  • 22-11-2022 14:50:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net․ Ինդոնեզիայի արևմտյան Ճավայի Սյանջուր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 252-ի, հայտնել է տեղական իշխանությունները Instagram-ի գրառման մեջ, փոխանցում է Reuters-ը։
 
Նաև ասվում է, որ 31 մարդ դեռևս անհետ կորած է, 377-ը վիրավորվել են, իսկ տեղահանվածների թիվը հասել է 7060-ի։
 
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը 5 կմ խորության վրա է գտնվում։
 
Նշենք, որ Ինդոնեզիայում հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ և ցունամիներ Խաղաղ օվկիանոսի ավազանում խզվածքների պատճառով: 2004 թվականին տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու ցունամին խլեցին գրեթե 230 000 մարդու կյանք:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play