Ստրասբուրգն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին. Հայկական եռագույնը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա


Ստրասբուրգն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին. Հայկական եռագույնը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա

  • 24-11-2022 13:18:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան  համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ։
 
Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ։
 
Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի քաղաքային խորհուրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման և նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play