«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին. Աղաջանյան


«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին. Աղաջանյան

  • 30-11-2022 19:47:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
 
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
 
«Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային քննարկում կունենա։ Նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Արտահերթ նիստը, ամեն դեպքում, կկայանա, իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին»,- ասել է Աղաջանյանը։
 
Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play