ԱՄՆ-ն շարունակում է աջակցել դիվանագիտությանը կայուն խաղաղության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծման համար. Փրայս


ԱՄՆ-ն շարունակում է աջակցել դիվանագիտությանը կայուն խաղաղության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծման համար. Փրայս

  • 03-12-2022 12:37:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել դիվանագիտությանը, որը Հարավային Կովկասում կհանգեցնի խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է  ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
 
«Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է եղել կողմերի հետ՝ օգնելու խաղաղ ապագա ստեղծել Հարավային Կովկասում: Մենք երկու եռակողմ հանդիպում ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը շարունակել է նաև հեռախոսային կապի մեջ լինել կողմերի հետ: Վերջին հանդիպմանը արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ առաջիկա շաբաթներին կազմակերպելու ևս մեկ հանդիպում »,-նշել է Փրայսը:
 
Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ այդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար։
 
«Անշուշտ մենք հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակվի, քանի որ մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը՝ տանելու դեպի կայուն խաղաղություն և երկու երկրների միջև խնդիրների լուծման»,-ասել է խոսնակը:
 
Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ, տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play