Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ անընդունելի է. Զախարովա


Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ անընդունելի է. Զախարովա

  • 29-12-2022 14:14:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում անընդունելի է, Մոսկվան աշխատում է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։
 
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քննադատությանը, այս իրավիճակում, ես կարծում եմ, որ դա անընդունելի է: Մենք բազմիցս ասել ենք, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը տեղում կարգավորելու համար:
 
Ոչ մի հասարակական հարձակում չի օգնում հարցերին, եղել են ավելի բարդ իրավիճակներ: Մենք աշխատում ենք այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը։
 
Հիշեցնենք այսօր՝ Կառավարության 2022 թվականի վերջին նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հարցին, հիշեցրեց՝ Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է:
 
Նրա խոսքով՝ այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը և ՌԴ-ն, որն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առաջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play