Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել Ուկրաինայի հարցով


Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել Ուկրաինայի հարցով

  • 12-01-2023 13:27:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունը հունվարի 17-ին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին չորեքշաբթի իր Telegram ալիքում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ չտեղեկացնելով, թե ինչ է քննարկվելու նիստի ընթացքում։ Բացի դրանից, ռուս դիվանագետը նշել է, որ  Ռուսաստանի Դաշնությունը հունվարի 20-ին հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստ՝ համաձայն «Արրիա բանաձեւի»՝ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Դոնբասի դեկտեմբերյան հրետակոծության թեմայով։
 
«Հետաքրքիր բանախոսներ և փաստեր են լինելու. ինչպես գիտեք, նման հանդիպումներին, ի տարբերություն Անվտանգության խորհրդի պաշտոնական նիստերի, մենք կարող ենք տեսա և ֆոտոնյութեր ցուցադրել»,- ընդգծել է նա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play