ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության 1-ամսյա շրջափակմանը


ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության 1-ամսյա շրջափակմանը

  • 12-01-2023 14:38:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր՝ հունվարի 12-ին, լրացել է Արցախի Հանրապետության շրջափակման 32-րդ օրը՝ օրացուցային 1 ամիսը:
 
Գնալով Ադրբեջանը սաստկացնում է ճնշումները: Արդեն 4-րդ օրն է՝  խափանված է Արցախը Հայաստանից սնուցող  միակ էլեկտրագիծը, որի վերականգնողական աշխատանքների իրականցմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը:
 
Նման զարգացումերը մեզ համար անսպասելի չէին: Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև:
 
Ինչ է ուզում ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը՝ պարզ է, և ինչ է ուզում Արցախի ժողովուրդը՝ նույնպես:
 
Արցախում շարունակվում է աննախադեպ ծանր իրավիճակը: Շրջափակման հետևանքով  սաստկանում է ճգնաժամը:
 
Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների միջև քաղաքական և հումանիտար բանակցություններ կարող են տեղի ունենալ  միայն ու միայն  փոխվստահության մթնոլորտում: Ցավոք, այսօր բացակայում է այդ մթնոլորտը, դեռ ավելին ՝ շրջափակումը կողմերին ավելի է հեռացրել նման կարգի բանակցություններ սկսելու հնարավորությունից:
 
Այս առումով ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը:
 
Արցախի ժողովուրդը անկոտրում է:
 
ԱՀ ԱԺ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play