«Այսպիսով, դատավորներ, ուշադիր նայեք երկնքին»․Մեդվեդևը սպառնացել է Հաագայի դատարանի վրա հրթիռային հարձակմամբ


«Այսպիսով, դատավորներ, ուշադիր նայեք երկնքին»․Մեդվեդևը սպառնացել է Հաագայի դատարանի վրա հրթիռային հարձակմամբ

  • 20-03-2023 13:59:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի վրա հրթիռային հարձակմամբ։ Դատարանն անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
 
Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում վիրավորական գրառում է կատարել, որն արդեն ավանդական է դարձել պատերազմի մեկ տարվա ընթացքում։ Նա դատարանի որոշումը անվանել է «միջազգային իրավունքի համակարգի վերջնական փլուզում»։
 
Ըստ Մեդվեդևի՝ «Հռոմի ստատուտի հիման վրա ստեղծված այս անպետք Միջազգային քրեական դատարանը» իր գոյության ընթացքում կարողացել է պատասխանատվության ենթարկել միայն «երեք տասնյակ անհայտ անձանց», և, օրինակ, Սուդանի նախագահը «թքած ունի այդ մեղադրանքների վրա»:
 
«Ավա՜ղ, պարոնայք, բոլորը քայլում են Աստծո և հրթիռների տակ: Միանգամայն հնարավոր է պատկերացնել Հյուսիսային ծովից՝ ռուսական նավից հիպերձայնային «Օնիքսի» նպատակային օգտագործումը Հաագայի դատարանի վրա», - սպառնացել է Մեդվեդևը․ - «Այսպիսով, դատավորներ, ուշադիր նայեք երկնքին...»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play