ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ


ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

  • 21-03-2023 21:00:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
 
Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել էր․
 
«Այսօր խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը