Ազգային ժողովը չի դիմի ՍԴ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով


Ազգային ժողովը չի դիմի ՍԴ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով

  • 22-03-2023 15:53:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Ազգային ժողովը չի դիմի Սահմանադրական դատարան ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով. Սաֆարյանին վերաբերող «Հայաստան» խմբակցության որոշման նախագիծը բավարար ձայներ չհավաքեց՝ իշխանությունները չմասնակցեցին քվեարկությանը:
 
Անցած տարի իշխանական խմբակցության ձայներով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Սաֆարյանը, ըստ ընդդիմության և մի խումբ փաստաբանների, զբաղվել է բարձր դատարանի դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ՝ ձեռնարկատիրությամբ։
 
Այս հարցն ի հայտ եկավ, երբ փետրվարի սկզբին որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե Սաֆարյանը դատավորի լիազորությունները ստանձնելուց հետո փաստաբանական դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Ինքը՝ Սեդա Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում չէր հերքել, որ ՍԴ դատավորի կարգավիճակում դիմել է վերաքննիչ, բայց շեշտել էր, որ դա ոչ թե նոր բողոք է, այլ մինչև դատավորի լիազորությունները ստանձնելը ներկայացրած բողոքի շարունակությունը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը