Պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներն այլևս բյուջեում առանձին չեն արտացոլվի


Պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներն այլևս բյուջեում առանձին չեն արտացոլվի

  • 23-03-2023 14:09:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ֆինանսների նախարարության նոր նախաձեռնությամբ առաջարկվում է բյուջեում առանձին միջոցառման տեսքով կենտրոնացված միջոցները բաշխել իշխանության մարմիններին։
 
Պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներն այլևս բյուջեում առանձին չեն արտացոլվի։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում` առանց զեկուցման ու քննարկման։
 
Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։
 
Բանն այն է, որ մինչ օրս արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցները ՀՀ պետական բյուջեում ներկայացվել են առանձին տողով` «արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» միջոցառման մեջ։
 
Իսկ գումարները հատկացվել են յուրաքանչյուր գործուղման համար` ՀՀ վարչապետի համապատասխան որոշման հիման վրա:
 
Ֆինանսների նախարարության նոր նախաձեռնությամբ առաջարկվում է բյուջեում առանձին միջոցառման տեսքով կենտրոնացված միջոցները բաշխել իշխանության մարմիններին` դրանք ներառելով տվյալ կառույցի պահպանման ծախսերում` որպես «արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներ»:
 
Որոշման նախագիծն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
 
Նախագծի հեղինակների համոզմամբ, առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող արտասահմանյան գործուղումների ծախսերի հատուցման ընթացակարգերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը