Իրանցի զինվորականն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման
24-03-2023 15:11:15 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման՝ երկրի հյուսիս-արևմուտք:
Այս մասին հաղորդում է Tasnim գործակալւթյունը՝ նշելով, որ այցի ընթացքում Փաքփուրը զրուցել է սահմանամերձ շրջանների զինծառայողների հետ ու գնահատել նրանց մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև զգոնությունն ու մարտական ոգին։
Նա զինվորներին հայտնել է պատրաստության հնարավորինս բարձր մակարդակ պահպանելու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ Փաքփուրն այցելել էր Իրանի հյուսիսարևելյան սահման: