Ականի պայթյունի դեպք Մարտունու շրջանում. կա վիրավոր


Ականի պայթյունի դեպք Մարտունու շրջանում. կա վիրավոր

  • 04-04-2023 13:09:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի:
 
Ահ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված 1997թվականին) պայթել է ականի վրա:
 
Վերջինս տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play