Լավրովն այսօր մեկնում է Թուրքիա


Լավրովն այսօր մեկնում է Թուրքիա

  • 06-04-2023 10:46:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր և վաղը աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով:
 
Ինչպես սպասվում է, թուրքական կողմի հետ շփումներում ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը:
 
Ինչպես նշել են այցի նախօրեին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում, նախատեսվում է «մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը», այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման: Սպասվում է, որ կքննարկվի նաև «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման հնարավորությունը:
 
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
 
Մոսկվայում 2021-ի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել առաջին նիստը` «3+2» ձևաչափով. Վրաստանը հրաժարվեց մասնակցել դրան՝ հայտարարելով, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play