Անկարան հույս ունի՝ թուրք և հայ ժողովուրդները կկարողանան նորմալ հարաբերություններ հաստատել. Աքար


Անկարան հույս ունի՝ թուրք և հայ ժողովուրդները կկարողանան նորմալ հարաբերություններ հաստատել. Աքար

  • 06-04-2023 13:54:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Անկարան հույս ունի, որ թուրք եւ հայ ժողովուրդները կկարողանան նորմալ հարաբերություններ հաստատել։
 
Այս մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ նշելով.
 
«Թուրքիան պահպանում է հավատն այն մասին, որ թուրք և հայ ժողովուրդները, որոնք դարեր շարունակ ապրել են հանդուրժողության եւ խաղաղության մթնոլորտում, կկարողանան հարաբերություններ հաստատել բարեկամական շրջանակում»։
 
Խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նախարարը նշել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ցանկացած հնարավորության դեպքում» հայտարարել է, որ Անկարան բաց է օբյեկտիվ կոմիտեների աշխատանքի համար, որոնք պետք է ձևավորեն պատմաբանները։
 
«Մենք կրկնում ենք մեր կոչն այս հարցի վերաբերյալ։ Հայաստանը, ինչպես և Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային պատմաբանների համար, համակերպվի արդյունքների հետ և չանհանգստանա այս առիթով։ Սակայն այս առաջարկի պատասխանն առայժմ չի եղել»,- նշել է թուրք նախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը