Պեսկով. «Ուկրաինայի հետ խաղաղության հեռանկար հիմա չկա, ուստի հատուկ օպերացիան պետք է շարունակվի»


Պեսկով. «Ուկրաինայի հետ խաղաղության հեռանկար հիմա չկա, ուստի հատուկ օպերացիան պետք է շարունակվի»

  • 06-04-2023 14:52:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ուկրաինայի հետ խաղաղություն հաստատելու հեռանկար հիմա չկա, ուստի «հատուկ ռազմական օպերացիան» պետք է շարունակվի:
 
«Ուկրաինայի պարագայում իրավիճակը դեռ բարդ է, Ուկրաինայի ոչ պաշտոնական և պաշտոնական դիրքորոշումը վկայում է, որ խաղաղության հեռանկար չկա, և հիմա այլ ուղի, քան հատուկ ռազմական գործողության շարունակումը, մենք չունենք», - ասել է Պեսկովը:
 
Կրեմլի խոսնակը նաև անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությանն այն մասին, որ Չինաստանը կարող է ազդել Ռուսաստանի վրա և ապահովել Մոսկվայի վերադարձը բանակցություններին:
 
«Անշուշտ, Չինաստանն ունի միջնորդության արդյունավետ և տպավորիչ լծակներ, և Չինաստանի վերջին դիվանագիտական նվաճումները դրա վառ ապացույցն են», - ասել է Պեսկովը:
 
Միաժամանակ, նա նշել է, որ Ուկրաինան խաղաղ կարգավորման պատրաստակամություն դեռևս չի դրսևորում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play