Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախում գարնանացան անող գյուղացիների ուղղությամբ


Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախում գարնանացան անող գյուղացիների ուղղությամբ

  • 07-04-2023 20:07:47   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանական կողմը երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գարնանացան իրականացնող գյուղացիների ուղղությամբ։ «Ազատության» հետ զրույցում Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը հաստատեց լուրը՝ նշելով նաև, որ իրենց ուղղությամբ բացված կրակի հետևանքով վնասներ չեն եղել։
 
Վարչական ղեկավարը ևս դեպքի պահին եղել է դաշտում, ասաց, որ գյուղատնտեսական աշխատանքները շարունակել չեն կարողացել։
 
Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը