Գերմանիան փակում է վերջին երեք գործող ատոմակայանները


Գերմանիան փակում է վերջին երեք գործող ատոմակայանները

  • 15-04-2023 12:09:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Գերմանիան այսօր փակում է երկրի վերջին երեք գործող ատոմակայանները՝ «Իզար-2», «Նեկարվեստհայմ-2» և «Էմսլանդ»:
 
Դրանց աշխատանքի դադարեցումը նախատեսվում էր 2022 թվականի վերջին, սակայն «Հյուսիսային հոսքերով» գազի մատակարարումների դադարեցման պատճառով կանցլեր Օլաֆ Շոլցը միանձնյա որոշմամբ երկարաձգել էր ատոմակայանների աշխատանքը մինչև 2023 թվականի ապրիլի 15-ը։
 
ԱԷԿ-ներից աստիճանաբար հրաժարվելու մասին որոշումը կայացվել էր դեռևս 2011 թվականին կանցլեր Անգելա Մերկելի օրոք՝ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո:
 
Գերմանիան այժմ հրաժարվում է ոչ միայն «խաղաղ ատոմից», այլև ռուսական էներգառեսուրսներից: Այս տարի նախատեսվում է նաև հրաժարվել ածուխի և նավթի մատակարարումներից, 2024 թվականին՝ գազի: Բեռլինը ցանկանում է հասնել կլիմայական չեզոքության և մինչև 2045 թվականը ամբողջովին անցնել կանաչ էներգիայի։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play