ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. պետքարտուղարի փոխտեղակալը՝ Ռուբեն Ռուբինյանին


ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. պետքարտուղարի փոխտեղակալը՝ Ռուբեն Ռուբինյանին

  • 17-04-2023 20:25:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին:
 
«Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարեւորությունը:
 
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play