Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ

  • 19-04-2023 10:29:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
 
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:
 
Հայաստանի եզդիական համայնքն իր աշխատանքով, քաղաքացիական նվիրվածությամբ, ազգային ավանդույթների նկատմամբ իր նախանձախնդրությամբ արժանացել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և պետական ինստիտուտների հարգանքին: Հայաստանի կառավարությունը եզդիական համայնքին աջակցում է կրթության, ազգային մշակույթի և լեզվի, ավանդույթների պահպանման և այլ հարցերում ու շարունակելու է աջակցել: 
 
Սիրելի՛ բարեկամներ,
 
վստահ եմ, որ ձեր գալիք սերունդները ևս հավատարիմ կլինեն քաղաքացիական գիտակցությանը և ազգային ավանդույթներին՝ հարստացնելով Հայաստանի Հանրապետության բազմամշակութային  ներկապնակը:
 
Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի  համար լինի խաղաղ, արգասաբեր՝ նոր ու արդյունավետ ծրագրերի նախագծման և իրագործման տարի: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play