Հստակ զուգահեռներ կան Հայոց ցեղասպանության և Լաչինի միջանցքի շրջափակման միջև. Փալոն


Հստակ զուգահեռներ կան Հայոց ցեղասպանության և Լաչինի միջանցքի շրջափակման միջև. Փալոն

  • 20-04-2023 15:12:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Կապիտոլիումի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 
«Հստակ զուգահեռներ կան անցյալի այդ հանցագործությունների և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման միջև։ ԱՄՆ-ը պետք է արագ գործի, որպեսզի կանխի ճգնաժամը»,- գրել է կոնգրեսականը:
 
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ էլ Փալոնը նշել է, որ Արցախում նախորդ տարիների և այժմ շարունակվող ագրեսիան, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության շարունակություն:
 
Փալոնը հիշեցրել է, որ հայկական հարցերով հանձնախմբի անդամները բազմիցս խոսել են ԱՄՆ պետքարտուղարության հետ, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play