Լաչինի իրավիճակի կարգավորման համար կարևոր է, որ Երեւանը ևս նպաստի փոխադարձ ընդունելի լուծման որոնմանը. Զախարովա


Լաչինի իրավիճակի կարգավորման համար կարևոր է, որ Երեւանը ևս նպաստի փոխադարձ ընդունելի լուծման որոնմանը. Զախարովա

  • 27-04-2023 14:59:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքեր են գործադրվում ռուս խաղաղապահների միջոցով եւ քաղաքական մակարդակով։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
 
«Ներկայումս և՛ տեղային, և՛ քաղաքական մակարդակով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով անհրաժեշտ ջանքեր են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը կարգավորելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի հիմնական հոսքին վերադառնալու համար»,- նշել է նա։
 
Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը նույնպես հիմնարար նշանակություն է համարում, որ պաշտոնական Երեւանը նպաստի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»։
 
Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։ Անցակետի տեղադրումն այդ հատվածում Ադրբեջանը հիմնավորում է հերթական ապատեղեկատվությամբ, իբրև թե նպատակ ունեն «կանխելու Հայաստանից Արցախ ապօրինի զենքի տեղափոխումը»։ 
 
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթով նշված չէ այդ հատվածում անցակետ տեղադրելու մասին։
 
Արձագանքելով Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնել միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովել ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքից՝ ողջ անվտանգության գոտուց:
 
Իսկ ՌԴ ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի վերջին գործողությունները Լաչինի միջանցքում:
 
Նշենք, որ սույն հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play