Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը


Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը

  • 27-04-2023 20:22:52   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ մամուլի ասուլիսում:
 
«Նախագահի անում է ադրբեջանական կողմի բազմաթիվ առաջարկներ։ Դրանցից մեկը Լաչինի ճանապարհին թափանցիկ ռեժիմ ապահովելն է։ Սակայն հայկական կողմը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։
 
Լաչինի ճանապարհին թափանցիկ հսկողություն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը համապատասխան քայլեր է ձեռնարկել անցակետի գործառույթ մտցնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ Լաչինի ճանապարհը կարող է շահագործվել 3 ուղղությամբ՝ քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների համար», - ասել է Բայրամովը։
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play